Showing posts with label Առակներ. Show all posts
Showing posts with label Առակներ. Show all posts

Saturday, February 12, 2011

Ճանճը

Մի անգամ ճանճը հերթական խնջույքից հետո դուրս է գալիս կեղտից ու տեսնում թե ինչպես է երկնքում վեհ սավառնում արծիվը: Ու որոշում է, որ այսօրվանից ինքը նույնպես վեհ թռչուն է…

2011 ©Արամ Հակոբյան (Arxangelo)

Առվակը

«Կա Մի առվակ: Ցամաքած, չորացած առվակ: Առվակն այդ ժամանակին մի քչքչան ու վարարուն գետակ է եղել: Սակայն մարդկային անտարբերության և անսեր վերաբերմունքի պատճառով ցամաքել դարձել է առվակ և չորացել» :

2010 ©Արամ Հակոբյան (Arxangelo)

Friday, February 11, 2011

Երկու տարբեր ճակատագրեր

«Միևնույն ծաղկից պոկված երկու սերմ տրված քամու քմահաճույքին իրենց բախտն էին որոնում: Քամին մի սերմը տարավ գցեց մի պարարտ հողի վրա: Սերմը ծիլ տվեց, ծաղկեց և շուտով շուրջ բոլորը գեղեցիկ ծաղիկներով լեցուն դաշտ դարձավ:
Իսկ մյուս սերմը քամին քշեց տարավ մի ապառաժի վրա գցեց, որտեղ հողը շատ սակավ էր: Սերմը ծիլ տվեց, բայց այդպես էլ չկարողացավ ծաղկել: Շուտով ծիլն էլ չորացավ»:

2010 ©Արամ Հակոբյան (Arxangelo)

Լուսին և Արև

Ասում են եղել է ժամանակ, երբ լուսինն ու արևը իրար հետ են դուրս եկել և իրար հետ հեռացել: Այդ ժամանակ լուսինն ունեցել է իր լույսն ու փայլը: Ասում են նաև, որ լուսինը սիրահարված է եղել արևին` խենթի պես սիրել: Սակայն այդ սերն եղել է անփոխադարձ: Արևը այդպես էլ չի ուզեցել սիրել լուսնին: Եվ այդ սիրուց լուսինը մաշել փոքրացել և կորցրել է իր լույսը: Եվ հետո հույսը կորցնելով որոշել է այնպես անել, որ արևը էլ երբեք իրեն չտեսնի: Ու դրա համար հիմա լուսինը դուրս է գալիս միայն այն ժամանակ, երբ արևը վաղուց մայր է մտած: Դուրս է գալիս լուսինը, շատ հեռվից թաքուն զմայլվում արևով և արևի հեռու լույսից ինքն էլ լուսավորվում: Ասում են արևը նույնիսկ չզգաց, որ լուսինը էլ իր կողքին չէ…

2010 ©Արամ Հակոբյան (Arxangelo)
Related Posts Plugin for WordPress, Blogger...