Saturday, February 12, 2011

Հարցեր, Հարցեր

Տեսնես ի՞նչ է մտածում քամին ծաղկի թերթերը պոկելուց հետո, և կամ վագրը եղնիկին խժռելուց հետո գոնե մի փոքր ափսոսանք ապրու՞մ է թե ոչ: Իսկ բորենի՞ն: Տեսնես բորենին երբ խժռում է լեշը, ինչ որ մի պահ նոխկու՞մ է իր արարքից, զգու՞մ է արդյոք թե ինչ է կերել: Կամ դու մարդ որ ավերում ես դիմացդ դուրս եկած ամեն մի գեղեցկություն, ափսոսու՞մ ես արդյոք: Կարծում եմ, որ այս բոլորն էլ ցավոք չեն զգում ու չեն ափսոսում: Իսկ կան բաներ, երբ քանդելուց հետո այլևս չես կարող երբևիցե վերականգնել: Դրա համար կա հայկական հին ու ճշմարիտ մի ասացվածք, «Տաս չափիր, մեկ կտրիր»:


2010 ©Արամ Հակոբյան (Arxangelo)

2 comments:

Related Posts Plugin for WordPress, Blogger...