Սեր, այդքան պատմված, այդքան չարչրքված մի զգացմունք: Սեր, որ մարդուն կարող է թևեր պարգևել, բարձրացնել շատ վեր: Սեր, որ կարող է մարդուն ուղղակիորեն ոչնչացնել…
Երբ սիրում ես, երջանիկ ես: Բայց, երբ այդ սերը անփոխադարձ է, այդ երջանկությունը վեր է ածվում մի սարսափելի տանջանքի: Տանջանք, որը ստիպում է քեզ կորցնել ինքնությունդ, որը ստիպում է մոռանալ ինքնասիրության մասին և անջատում է ամբողջ ուղեղդ` ուժեղացնելով միայն զգայական համակագն ու սիրտը:
Անփոխադարձ սերը նման է եռացրած ջրին, երբ այն լցվում է վրատ ամբողջովին այրվում ես և սկսում է կամքն ու ինքնասիրությունդ պլոկ-պլոկ լինել և վերջում թողնում է այնքան խորը վերքեր, որոնց սպիերը ամբողջ կյանքում կմնան ու կհիշեցնեն իրենց մասին:
Հիմա հարցս այն է, սերը երջանկություն է, թե՞ պատիժ:
2010
©Արամ Հակոբյան (Arxangelo)
0 մեկնաբանություն(ներ):
Post a Comment