Friday, February 11, 2011

ԶՐՈՒՅՑ ՍՐՏԻՍ ՀԵՏ

Ասա դու ինձ, սիրտ իմ տանջված, սիրտ վիրավոր.
Ինչի՞ց է որ, այդքան այրվում, բայց և այնպես չես մոխրանում,
Մոխրանալուց էլ Փյունիկի պես վեր ես հառնում`
Ու դեռ տանջվու՜մ ու դեռ սիրու՜մ:
Վերքս խորն է- սիրտս ասաց, -անբուժելի հիվանդ եմ ես,
Վրաս մի խոր սպի գոյացած` անջնջելի նրա անունն է դրոշմված:
Եվ հենց դա է ինձ ուժ տալիս մոխիրներից վեր խոյանալ,
Եվ հենց դա է ինձ միշտ օգնում ընկած տեղից միշտ բարձրանալ:
Պատասխանեց ինձ սիրտն այդպես ու շրջվեց, էլ չխոսեց.
Տառապանքի ձայնը միայն մթության մեջ ելևեջեց:
2009թ. ©Արամ Հակոբյան (Arxangelo)

0 մեկնաբանություն(ներ):

Post a Comment

Смайлик улыбка Смайлик плачущий Смайлик никак Смайлик показывает язык Смайлик смех Смайлик стеснительный Смайлик подмигивает Смайлик кукиш Смайлик не согласен Смайлик ух-ты Смайлик зевает Смайлик боится
:) :(( :( :P :D :$ ;) :G :X :o :O :S

Related Posts Plugin for WordPress, Blogger...