Կուզեմ դառնալ քամի մեղմիկ
Ու սոսափվեմ քո մազերին,
Կուզեմ լինել արևի շող
Ու ընկնեմ քո աչքերին:
Ցայտող աղբյուր կուզեմ լինել,
Որ երբ հանկարծ դու ծարավես
Ու անցնելիս դու ինձ տեսնես`
Շուրթերդ մեղմիկ ինձ դու հպես:
Կուզեմ շողքդ լինել հոգիս,
Որ ուր գնաս ինչ էլ անես,
Ինչքան էլ որ ինձ չտեսնես`
Կողքիդ լինեմ, քեզ միշտ տեսնեմ:
Երազդ կուզեմ լինել, գիտես?
Որ երբ քնես, միշտ ինձ տեսնես
Ու վերջապես դու հասկանաս ու իմանաս,
Որ Քո սերն եմ, ինչքան էլ որ ընդիմանաս:
2009թ.
©Արամ Հակոբյան (Arxangelo)
0 մեկնաբանություն(ներ):
Post a Comment