Monday, February 14, 2011

ՍԻՐՈ ՏՈՆ

Այսօր սուրբ Վալենտինի տոնն է, որը համարվում է սիրահարների հովանավոր և այս օրը նշվում է, որպես սիրահարների օր, կամ սիրո օր: Չնայած հայերը ունեն իրենց սիրահարների հովանավորին սուրբ Սարգսին և սիրո օրն էլ նշվում է հենց սուրբ Սարգսի օրը, այնուամենայնիվ կարծում եմ, որ կարելի է երկուսն էլ նշել: Քանի որ երբեք շատ չի լինի սիրո օրը նշելու համար: Եվ ընդհանրապես սիրո օր պետք է լինի ամեն Աստծո օրը: Սակայն վերջին շրջանում մարդիկ ինչ-որ երկրորդ, երրորդ տեղ են մղել այդ հիրավի Աստվածային զգացմունքը ու սկսել են տեղ տալ նյութականին: Բայց չէ որ հենց սերն է, որի համար մարդ ապրում է, հենց սերն է որի համար մարդ ստեղծագործում ու արարում է:
Այս գեղեցիկ տոնի կապակցությամբ կցանկանայի շնորհավորել բոլորին և ցանկանալ սիրել և սիրվել: Իսկ ով դեռ չի զգացել այդ զգացմունքի քաղցրությունը, կցանկանայի շուտափույթ այն զգալ: Եվ թող աշխարհում չլինի անփոխադարձ սեր, որովհետև ինչքան գեղեցիկ և քաղցր է սերը, այնքան դաժան ու դառն է անփոխադարձ սերը: ՍԵՐ բոլորիս...
©Արամ Հակոբյան (Arxangelo)

0 մեկնաբանություն(ներ):

Post a Comment

Смайлик улыбка Смайлик плачущий Смайлик никак Смайлик показывает язык Смайлик смех Смайлик стеснительный Смайлик подмигивает Смайлик кукиш Смайлик не согласен Смайлик ух-ты Смайлик зевает Смайлик боится
:) :(( :( :P :D :$ ;) :G :X :o :O :S

Related Posts Plugin for WordPress, Blogger...