Sunday, February 13, 2011

ՀԱՆԴԻՊՈՒՄ ԳԱՐՆԱՆ ՀԵՏ

Գարուն էր: Արևոտ, տաք ու պայծառ օր էր: Գարունը իր տաք արևի շողերով կանչում էր: Ուզում էի զբոսնել: Աշխատանքից հետո գարնան կանչը լսելով, որոշեցի մի փոքր շրջել այգով: Եղանակը շատ դյութիչ և ոգեշնչող էր: Ցանկություն առաջացավ նստել այգու նստարանին ու մի փոքր երազել: Այդպես էլ արեցի: Տաք եղանակ, թռչունների գեղեցիկ դայլայլ, շուրջս սիրահար զույգեր. "Այ թե ինչու եմ սիրում քեզ գարուն" մտածեցի ես:
- Դու ինչու՞ ես միայնակ - հանկարծ կողքս լսվեց գեղեցիկ, նուրբ կանացի ձայն:
-Դու ո՞վ ես - զարմացած հարցրեցի ես:
-Գարունը - նույնքան զարմացած պատասխանեց նա:
-Ո՞վ...
-Պատասխանիր, ինչու՞ ես դու միայնակ - հարցրեց նա` չպատասխանելով իմ հարցին:
-Իսկ ու՞մ հետ ես պետք է լինեի - շփոթված հարցրեցի ես:
-Ու՞ր է քո կեսը:
Նրա հարցը նորից թույլ տվեց տխրությանը գրկել ինձ իր պաղ ձեռքերով:
- Նա չկա - պատասխանեցի ես:
- Ինչպե՞ս, - անհանգստացած հարցրեց նա, - ինչպե՞ս թե չկա:
Ես իրեն բացատրեցի, որ երկարատև փնտրտուքներից հետո ես գտա նրան և նույն րոպեին էլ կորցրեցի: Պատմեցի, որ նա էր իմ կեսը, բայց ես իր կեսը չէի: Գարունը ուշադրությամբ լսում էր իմ պատմությունը ու զարմացած թարթում իր հիասքանչ թարթիչներով:
- Մի նեղացիր, բայց ինչու՞մ է քո պրոբլեմը, ինչու՞ դու նրա հետ չես, ի՞նչն է քեզ խանգարում:
Ես փորձում էի հասկացնել, որ հոգիս ճչում է, որ նա է հենց իմ կեսը, որ իմ սիրտը միայն նրա համար է բաբախում, որ ամբողջ հոգով զգում եմ, որ նա է իմ երջանկությունը, իմ մի մասը, որ իմ էությունը ոչինչ է առանց իրեն: Բայց նա պնդում էր, որ մեր ճակատագրերը չեն հատում իրար, որ նա չի կարող լինել իմ կյանքի մի մասը:
Մինչև ես խորասուզվել էի իմ հիշողությունների գիրկը, գարունը հեռացավ ինձանից, նույնիսկ գեղեցկուհի գարունը չհասկացավ ինձ,- տխրությամբ մտածեցի ես: Ես կորցրեցի իմ գարունը:
Իսկ այդ ժամանակ այգում շարունակում էր շողալ արևը, ծառերի նոր կանաչող ճյուղերին երգում էին թռչունները, միմյանց փաթաթված զբոսնում էին սիրահար զույգերը, իսկ նրանց կողքին ժպտում էր գարունը: Նա այլևս ինձ չէր նկատում:

(բնօրինակը ռուսերեն լեզվով կարող եք կարդալ այստեղ)


2010 ©Արամ Հակոբյան (Arxangelo)

0 մեկնաբանություն(ներ):

Post a Comment

Смайлик улыбка Смайлик плачущий Смайлик никак Смайлик показывает язык Смайлик смех Смайлик стеснительный Смайлик подмигивает Смайлик кукиш Смайлик не согласен Смайлик ух-ты Смайлик зевает Смайлик боится
:) :(( :( :P :D :$ ;) :G :X :o :O :S

Related Posts Plugin for WordPress, Blogger...