Sunday, February 20, 2011

Լռության մեջ

Փոքրիկ սենյակ: Լուռ ու մութ է: Լսվում է միայն սեփական շնչառությունդ:
Նա միայնակ է:
Սենյակում ցուրտ է: Փաթաթվելով բրդյա ծածկոցի մեջ` նա պառկեց բազմոցին: Մտքերը թռչում էին դեպի անցյալ:
Ցուրտ սենյակ ներխուժեց տխրությունը: Տխրությունը ամենուրեք էր: Իսկ ամենասարսափելին այն էր, որ տխրությունը ապրում էր նրա հոգում և սրտում:
Մտածում էր, թե ինչքան բան է բաց թողել կյանքում: Ինչու՞ նա ոչինչ չունի, ինչու՞ է նա միայնակ: Ոչինչ և ոչ մեկ չկա, միայն և միայն հիշողություններ:
-Այո կյնաքս չստացվեց, - մտածում էր նա:
Հիշողության մեջ շատ բաներ կորսված էին: Նույնիսկ մեծ ցանկության դեպքում անհնար էր հիշել: Կյանքի որոշ հատվածներ կորել էին հավիտյան: Միայն մեկ հատված էր, որ նրա հետ էր միշտ` դա նրա մեծ սերն էր: Այդ աղջկա դեմքը նա այդպես էլ չկարողացավ մոռանալ: Նուրբ հայացքը, քնքուշ աչքերը… : Աղջկա ձայնը առաջվա պես պարզ հնչում էր նրա ականջներում: Թվում էր թե դա երեկ էր: Նա մինչ հիմա սիրում էր այդ աղջկան, չնայած նրան, որ չէր տեսել աղջկան արդեն շատ երկար տարիներ և չգիտեր թե ուր է նա և ինչ է եղել նրա հետ: Հիշելով աղջկան նրա հոգում թեթևությունն էր տիրում: Հիշելով աղջկան, նա վայրկենապես վեր էր ածվում աշխարհի ամենաերջանիկ մարդու: Այդ աղջիկը նրա կյանքի ամենամեծ սերն էր: Սեր, որը բերեց նրան, այդքան վիշտ ու թախիծ: Սեր` անփոխադարձ սեր:
Հիշողության թևերով նա թռչում էր աղջկա մոտ…
Նրանք վերջապես միասին են: Հիմա արդեն աղջիկը սիրում է նրան:
Ձեռք ձեռքի բռնելով նրանք բարձրանում են երկինք…
-ահա թե որն է երջանկությունը – մտածեց նա:
……..
Առավոտյան ծերանոցի աշխատակիցները, բացելով սենյակի դուռը, այնտեղ գտան ծերունու դիակը: Ծերունու դեմքին քարացել էր ժպիտը, իսկ այտին դեռ չէր չորացել այդքան սպասված երջանկության արցունքը:


թարգմանություն օրիգինալից
2010 ©Արամ Հակոբյան (Arxangelo)

2 comments:

  1. Լավն ա... ես տենց էլ պատկերացնում էի վերջը :)

    ReplyDelete
  2. բայց երևի տխուրա տենց վերջը :(

    ReplyDelete

Related Posts Plugin for WordPress, Blogger...