Դու կարծում ես ես չգիտե՞մ, որ այս ամենում քո մեղավորությունը բնավ էլ չկա: Եվ ընդհանրապես սրանում ոչ ոք մեղավոր չի, բացի ինձնից: Միակ մեղավորը այս ամենում ես եմ, միմիայն ես: Ախր ես ինչպե՞ս կարող էի ինձ թույլ տալ գոնե մեկ ակնթարթ մտածել, որ ես կարող եմ երբևէ երջանիկ լինել: Ախր ես դրա իրավունքը չունեի: Չէ՞ որ բազում անգամներ կյանքը ինձ դա պարզ և մատչելի բացատրել է: Իսկ ես այդպես էլ կյանքի դասերը չքաղելով, անցյալիցս փորձ ձեռք չբերած փորձում էի բնությանը հակառակ գնալ: Իսկ բնության դեմ, երբ ինչ որ քայլ ես անում, անպայման բնությունը դրա հակաքայլը գտնում է: Չէ այս ամենի մեղավորը ես եմ, միմիայն ես: Ես եմ, որ չեմ ուզում այդպես էլ համակերպվել իմ ճակատագրի հետ, չեմ ուզում համակերպվել որ իմ բաժին գույնը դա անգույնն է: Մեղավորը ես եմ, որ այսպես անգույն, փորձում էի հասնել ամենալավին: Երազում էի ամենալավ կյանքի մասին, ամենալավ աղջկա , ամենալավ ընտանիք ստեղծելու, ամենալավ ավտոմեքենա ձեռք բերելու, ամենալավ տունն ունենալու և այլնի, և այլնի մասին: Անմտություն: Հիմար ու միամիտ երազանքներ, որոնց իրավունքն էլ չունեմ:
Ինչևէ, կուզեի իմանաս որ, ես երբեք էլ Քեզ մեղավոր չեմ ճանաչել, միշտել իմացել եմ, որ Քո մեղքը այս ամենում չկա, ինչպես նաև չկա ոչ մեկի մեղքը, միմիայն իմ մեղքն է…
2010
©Արամ Հակոբյան (Arxangelo)
տխուր է:Չ:Չ
ReplyDeleteի՞նչ արած, իրականությունից չես փախչի
ReplyDeleteԻսկ միգուցե ոչ ոքի մեղքն էլ չկա, այդ թվում նաև քո???
ReplyDeleteՄիգուցե ժամանկն է ապրել առանց մեղքի զգացումի???
Միգուցե ժամանակն է ներել ինքդ քեզ???
Այս հարցերը երևի ինձ եմ տալիս: