Thursday, March 31, 2011

Arxangelo's Blog

Arxangelo's Blog ©Արամ Հակոբյան (Arxangelo)

Sunday, March 13, 2011

Բլոգս տեղափոխվել է

Այսուհետ իմ բոլոր գրառումները դուք կարող եք գտնել

http://arxangelo.info հասցեյով
©Արամ Հակոբյան (Arxangelo)

Sunday, March 6, 2011

Դու այդքան մոտ, բայց այդքան հեռու

Այո դու այժմ հեռու ես ինձնից թե հոգեպես, թե ֆիզիկապես, բայց միաժամանակ այնքան մոտ ես ինձ: Չե՞ որ անկախ քո կամքից, դու ապրում ես իմ սրտում, իմ հոգում և իմ մարմնի ամեն մի բջիջում:
Այո դու այժմ շատ մոտ ես ինձ, անկախ քո կամքից, բայց միաժամանակ այնքան հեռու: Չէ՞ որ ես չկամ ոչ քո սրտում, ոչ հոգում, անգամ երևի հիշողություններիցդ ես ջնջել ինձ:
Բայց միևնույն է իմ սերը միշտ պետք է լուսավորի քո ճանապարհները, քանի որ այն այնքան մեծ է և այնքան լուսավոր: Իսկ քո պատկերը դրոշմված իմ հիշողություններում կուղեկցի ինձ իմ ամբողջ կյանքս լուսավորելով իմ ճանապարհը, քանի որ այն ինձ համար ամենալուսավորն ու պայծառն է:
Դու հիմա հեռու ես, բայց այդքան մոտիկ...
©Արամ Հակոբյան (Arxangelo)

Thursday, March 3, 2011

Էս ու՞ր ենք գնում

Ձեզ եմ հարցնում ով հայ ժողովուրդ - Էս ու՞ր ենք գնում:
Կնոջը ծեծում, հետո բղավում – կարգն ենք պաշտպանում:
Մեր պաշտպանները դարձան պատուհաս` մեզ են ապտակում,
Իսկ մարդիկ էլ կան որոնք ասում են – տո լավ են անում:
Էս ու՞ր ենք գնում իմ հնամենի ազգ, էս ու՞ր դեպի ու՞ր,
Խելքի աշեցեք իմ հայ ժողովուրդ, քայքայվում ենք զուր…
©Արամ Հակոբյան (Arxangelo)

Wednesday, March 2, 2011

Ինձ ասում են բավ է

Ինձ ասում են բավ է արդեն,
Հերիք խոսես նրա մասին,
Հերիք սիրես, հերիք լացես,
Հերիք սիրուն դու անրջես:

Բայց ես ինչպե՞ս չբղավեմ,
Ինչպե՞ս չասեմ ու չլացեմ,
Երբ սրտումս սերն է այրում,
Իսկ հուգումս ու գլխումս`
Չքնաղներց չքնաղագույն
Լոկ մի անուն է միշտ պտտվում:

Սիրտս լու՞ռ է, օ~ ոչ ավաղ...
Բա ես ինչպե՞ս, ինչպե՞ս լռեմ:
©Արամ Հակոբյան (Arxangelo)

Monday, February 28, 2011

ԽԵՂԴՈՒՄ Է ԻՆՁ

Թախիծն է բռնել կոկորդիցս ու խեղդում:
Ո՞վ եմ ես ու ի՞նչ եմ փնտրում:
Թիրախն եմ ես դարձել սիրո նետի,
Որը երբեք, երբեք չի վրիպում:

Չսիրված ու երբեք սիրուն չհասած`
Քայլում եմ անդունդի եզրով, ձեռքերս պարզած:
Հերիք է թե քամին մի պահ գժվի
Ու էությունս դեպ անդունդը կգահավիժի:

Ու ամբողջ կյանքս եզրով եմ քայլում
Ու անվերջ սպասում ինձ թև տվողին:
Իսկ նա կարծես թե չի էլ շտապում,
Որպեսզի ցույց տա երկնային ուղին:

Թախիծն է բռնել կոկորդիցս ու խեղդում:
©Արամ Հակոբյան (Arxangelo)

Wednesday, February 23, 2011

Կարոտներս


Կարոտներս վաղուց արդեն թևեր չունեն: Փետուրները նրա թեփուկներով են պատվել...
©Արամ Հակոբյան (Arxangelo)

Tuesday, February 22, 2011

Մի քիչ իմ Աշխարհից, կամ Բարի գալուստ իմ Աշխարհ!

Մարդիկ ասում են, որ իմ աշխարհում մռայլ է ու տխուր: Այո կասեմ, քանի որ այն արտացոլանքն է իմ սրտի, իսկ այնտեղ ցավոք տխուր է: Ասում են ինչու՞ ես տխուր բաներից գրում: Իսկ եթե սրտումս տխրությունն է գերիշխում ինչմե՞ս ուրիշ կերպ գրեմ: Մի խոսքով սա է, հույսով եմ առայժմ, իմ Աշխարհը: Ուզում եք ընդունեք, ուզում եք ոչ: Բարի գալուստ իմ Աշխարհ!
©Արամ Հակոբյան (Arxangelo)

Sunday, February 20, 2011

Լռության մեջ

Փոքրիկ սենյակ: Լուռ ու մութ է: Լսվում է միայն սեփական շնչառությունդ:
Նա միայնակ է:
Սենյակում ցուրտ է: Փաթաթվելով բրդյա ծածկոցի մեջ` նա պառկեց բազմոցին: Մտքերը թռչում էին դեպի անցյալ:
Ցուրտ սենյակ ներխուժեց տխրությունը: Տխրությունը ամենուրեք էր: Իսկ ամենասարսափելին այն էր, որ տխրությունը ապրում էր նրա հոգում և սրտում:
Մտածում էր, թե ինչքան բան է բաց թողել կյանքում: Ինչու՞ նա ոչինչ չունի, ինչու՞ է նա միայնակ: Ոչինչ և ոչ մեկ չկա, միայն և միայն հիշողություններ:
-Այո կյնաքս չստացվեց, - մտածում էր նա:
Հիշողության մեջ շատ բաներ կորսված էին: Նույնիսկ մեծ ցանկության դեպքում անհնար էր հիշել: Կյանքի որոշ հատվածներ կորել էին հավիտյան: Միայն մեկ հատված էր, որ նրա հետ էր միշտ` դա նրա մեծ սերն էր: Այդ աղջկա դեմքը նա այդպես էլ չկարողացավ մոռանալ: Նուրբ հայացքը, քնքուշ աչքերը… : Աղջկա ձայնը առաջվա պես պարզ հնչում էր նրա ականջներում: Թվում էր թե դա երեկ էր: Նա մինչ հիմա սիրում էր այդ աղջկան, չնայած նրան, որ չէր տեսել աղջկան արդեն շատ երկար տարիներ և չգիտեր թե ուր է նա և ինչ է եղել նրա հետ: Հիշելով աղջկան նրա հոգում թեթևությունն էր տիրում: Հիշելով աղջկան, նա վայրկենապես վեր էր ածվում աշխարհի ամենաերջանիկ մարդու: Այդ աղջիկը նրա կյանքի ամենամեծ սերն էր: Սեր, որը բերեց նրան, այդքան վիշտ ու թախիծ: Սեր` անփոխադարձ սեր:
Հիշողության թևերով նա թռչում էր աղջկա մոտ…
Նրանք վերջապես միասին են: Հիմա արդեն աղջիկը սիրում է նրան:
Ձեռք ձեռքի բռնելով նրանք բարձրանում են երկինք…
-ահա թե որն է երջանկությունը – մտածեց նա:
……..
Առավոտյան ծերանոցի աշխատակիցները, բացելով սենյակի դուռը, այնտեղ գտան ծերունու դիակը: Ծերունու դեմքին քարացել էր ժպիտը, իսկ այտին դեռ չէր չորացել այդքան սպասված երջանկության արցունքը:


թարգմանություն օրիգինալից
2010 ©Արամ Հակոբյան (Arxangelo)

Saturday, February 19, 2011

Կարծում ես չգիտե՞մ

Դու կարծում ես ես չգիտե՞մ, որ այս ամենում քո մեղավորությունը բնավ էլ չկա: Եվ ընդհանրապես սրանում ոչ ոք մեղավոր չի, բացի ինձնից: Միակ մեղավորը այս ամենում ես եմ, միմիայն ես: Ախր ես ինչպե՞ս կարող էի ինձ թույլ տալ գոնե մեկ ակնթարթ մտածել, որ ես կարող եմ երբևէ երջանիկ լինել: Ախր ես դրա իրավունքը չունեի: Չէ՞ որ բազում անգամներ կյանքը ինձ դա պարզ և մատչելի բացատրել է: Իսկ ես այդպես էլ կյանքի դասերը չքաղելով, անցյալիցս փորձ ձեռք չբերած փորձում էի բնությանը հակառակ գնալ: Իսկ բնության դեմ, երբ ինչ որ քայլ ես անում, անպայման բնությունը դրա հակաքայլը գտնում է: Չէ այս ամենի մեղավորը ես եմ, միմիայն ես: Ես եմ, որ չեմ ուզում այդպես էլ համակերպվել իմ ճակատագրի հետ, չեմ ուզում համակերպվել որ իմ բաժին գույնը դա անգույնն է: Մեղավորը ես եմ, որ այսպես անգույն, փորձում էի հասնել ամենալավին: Երազում էի ամենալավ կյանքի մասին, ամենալավ աղջկա , ամենալավ ընտանիք ստեղծելու, ամենալավ ավտոմեքենա ձեռք բերելու, ամենալավ տունն ունենալու և այլնի, և այլնի մասին: Անմտություն: Հիմար ու միամիտ երազանքներ, որոնց իրավունքն էլ չունեմ:
Ինչևէ, կուզեի իմանաս որ, ես երբեք էլ Քեզ մեղավոր չեմ ճանաչել, միշտել իմացել եմ, որ Քո մեղքը այս ամենում չկա, ինչպես նաև չկա ոչ մեկի մեղքը, միմիայն իմ մեղքն է…

2010 ©Արամ Հակոբյան (Arxangelo)
Related Posts Plugin for WordPress, Blogger...